Պատասխանելով՝ Հանրային հեռուստաընկերության հարցին, թե Ադրբեջանին ուղղված ի՞նչ նոր առաջարկներ նկատի ուներ օրերս ունեցած ելույթում, Նիկոլ Փաշինյանը հետեւյալը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հիմա պետք է մեր եւ միջազգային հանրության հետ դիվանագիտական էթիկայի եւ կոռեկտության առումով հնարավորինս թափանցիկ լինենք, որպեսզի մարդկանց պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը: Այս պատմության մեկնարկը սկսել է նրանից, որ ճանապարհների, կոմունիկացիաների թեման քննարկելու ժամանակ Ադրբեջանն ասել է, որ կարծում է՝ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի ճանապարհներով անցնելիս հնարավոր է մտավախություններ ունենան Հայաստանի սահմանային եւ մաքսային ծառայողների հետ անձնական շփումներն ունենալիս:
Մենք առաջարկել ենք նաեւ երրորդ երկրի միջոցով դա իրականացնել: Այդ տարբերակը փոխանցել ենք 2021թ դեկտեմբերին, այնտեղ մանրամասները մի քիչ բարդ էին, հիմա այդ տարբերակի պարզեցված մոդելն ենք պատրաստվում ներկայացնել որպես առաջարկ, բայց կարող եմ մի քայլ էլ առաջ գնալ: Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու, իսկ իմ կարծիքով մենք պետք է գնանք այդ ճանապարհով, ասել, որ ադրբեջանցիները հայաստանցիների հետ չպիտի շփվեն, հայաստանցիներն էլ՝ ադրբեջանցիների, էդքան էլ ճիշտ չէ: Պարզ է , որ այդ շփումները պետք է կազմակերպվեն ինչ-որ ձեւով, իսկ դրա համար պետք է վերադառնալ ամենապարզ տարբերակին. Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են ադրբեջանցի ծառայողները, Հայաստանի սահմանին՝ հայաստանցի ծառայողները»:
Ապա հավելեց, որ ՔՊ համաժողովին էլ ասել է, որ եթե այդ խնդիրը չի հաղթահարվում, կարող են օպերատորների պատվիրակել. «Ասացի, որ մեր կողմից օպերատորը կարող է լինել ՌԴ սահմանապահ ծառայությունը,եթե Ադրբեջանը դեմ չէ, մենք առարկություն չունենք, եթե Ադրբեջանի կողմից էլ լինի Թուրքիայի սահմանապահ ծառայությունը…21-րդ դար է ի վերջո, 21-րդ դարում շատ գործողություներ հնարավոր է անել նաեւ էլեկտրոնային ճանապարհով»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































