Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ասել, որ չենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել». Փաշինյան

Նոյեմբեր 11,2022 21:55 Share

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, մինչդեռ թուրքական կողմը խոսում է Ադրբեջանի մասին, Ադրբեջանի ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա կարո՞ղ է փոխել գործընթացի ընթացքը՝ Հանրայինի եթերում պատասխանելով այս հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ասում ենք առանց նախապայմանների, բայց բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանն այդ խոսակցության մեջ ներկա է, այսինքն դա մենք գիտենք, բայց որ պաշտոնական մակարդակում արձանագրվում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, առնվազն վատ չէ, որովհետեւ կարող էր նաեւ պաշտոնական մակարդակում արձանագրվել, որ կա նախապայման՝ հարաբերություններ կարգավորման համար:

Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել, մենք էլ ենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել, եւ ես Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել եմ ներկայացնել մի շարք նրբություններ, թե Հայաստանն ինչպես է տեսնում մի շարք հարցերի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը, ինչպես է ընկալում, մեկնաբանում: Նաեւ փորձել եմ հասկանալ, թե Թուրքիան Հայաստանի մի շարք դիրքորոշումներ, Ադրբեջանի մի շարք դիրքորոշումներ ինչպես է ընկալում»:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց. «Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք որոշակի նոր խոսույթ են բերում: Օրինակ նկատեցի, որ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակը եւ արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը հարցազրույցում կարեւորել են ԼՂՀ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը, որը նույնպես շատ կարեւոր եւ նուրբ բաղադրիչ է:

Իմ տպավորությունը այնպիսին է, որ, այո Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները շատ սերտ են, բայց օրինակ, չգիտեմ՝ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի մոտեցման փոփոխությունը, կլինի՞, թե չի լինի, եթե բոլորի համար ակնհայտ լինի, որ Ադրբեջանն ուղղակի խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ առանց դրա հիմնավորում ու հիմնավորման համատեքստ ունենալու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930