Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզանից կախված ամեն ինչ կանենք Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի համար». Փաշինյան

Նոյեմբեր 11,2022 22:15

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի չնվազող ագրեսիայի ֆոնին դեռ հավանական համարո՞ւմ է Խաղաղության պայմանագրի կնքումը  Ադրբեջանի հետ մինչեւ տարեվերջ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ կանեն դրա համար. «Շատ կարեւոր է, որ մենք գլխագրային խոսակցություններից անցում կատարենք բովանդակային խոսակցությանը»: Ապա` նշեց, որ Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան. «Օրինակ կա տարբերակ՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որը ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների…Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է անենք: Էլի եմ ուզում ասել, որ մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք դրա համար: Բայց Խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացը ավարտված լինի»:

Նրա խոսքով. «Հակառակ դեպքում կարող է Խաղաղության պայմանագիր ստորագրենք, եւ Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ, դրա համար մենք ասում ենք, որ պետք է սահմանների հստակեցում լինի: Հիմա մի քայլ արել ենք այդ ճանապարհին՝ հղում կատարելով Ալմա Աթայի հռչակագրի բովանդակությանը: Պետք է նաեւ հաջորդ քայլերը անենք»:

Փաշինյանն ասաց, որ Խաղաղության պայմանագրի շրջանակային եւ ոչ շրջանակային տարբերակներ կան. «Մենք նաեւ մեր առաջարկներն ենք ներկայացրել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նաեւ Վաշինգտոնում տեղի ունեցած   հանդիպման ընթացքում տեքստի մեր տարբերակը ներկայացրել ենք քննարկման, հույս ունենք, որ Ադրբեջանը կքննարկի այն»:

Նա նաեւ չբացառեց, որ տեսականում եւ գործնականում հնարավոր է Խաղաղության պայմանագիր ստորագրել, եւ դրանից 12 ժամ հետո կարող է պատերազմ սկսվել, ինչպես եղավ սեպտեմբերի 13-ին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930