Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ բանակի եւ սպառազինության ձեռքբերման մասին

Նոյեմբեր 11,2022 23:03 Share

Հանրային հեռուստատեսության եթերում  անդրադառնալով բանակի բարեփոխումների եւ  զենքի մատակարարման թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Բանակի բարեփոխումների ամենաանկյունաքարայաին մեր պատկերացումների մասին մենք միշտ բարձրաձայնում ենք: Առաջինը՝ զինվորական ծառայության գրավչության բարձրացումն է: Հիմա օրինակ մյուս տարվանից  մեկնարկում ենք բանակում ատեստավորման գործընթացը, որի արդյունքում զինծառայողների աշխատավարձն առնվազն կրկնապատկվելու է, մենք խոսում ենք զինվորական կրթության մասին, որոշում ենք կայացրել, որ ռազմական համալսարան ընդունվողները ավարտելուց եւ իրենց ծառայության վայրը նշանակվելուց հետո կստանան բնակարան, որը օտարելու հնարավորություն չեն ունենա մինչեւ իրենց ծառայության պայմանագրի ավարտը, որից հետո դա որպես սեփականություն կփոխանցի նրանց:

Մենք էական աշխատանք են տանում զինված ուժերում կանանց ներգրավվածությունը ընդլայնելու ուղղությամբ: Ասել ենք, որ ընթանում ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ, հայտարարել ենք, որ առաջիկայում կընդունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա վեց ամիս հետո անցնել պայմանագրային ծառայության՝ բարձրացված աշխատավարձերով»:

Ինչ վերաբերվում է  զենքի ձեռքբերմանը եւ ծագած խնդիրներին, այս մասին էլ ասաց. «Մենք այսօր փորձ ունենք աշխատում ենք մեր գործընկերոջ հետ՝ զենքի , սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Մենք այդ ուղղությամբ գնալու ենք առաջ: Եթե որեւէ արդյունքի մասին հայտարարելու նպատակահարմարություն կլինի, կհայտարարենք»:

Նա նաեւ ասաց, որ փոխանցումները կատարվել են, սակայն զենքի մատակարարման հարցը չի լուծվել: Երբ լրագրողը  ճշտեց՝ խոսքը Հորդանանի՞ մասին է, մամուլն այդ մասին էր գրել, Փաշինյանը պատասխանեց. «Մամուլը միշտ հավաստի տեղեկություններ է ունենում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930