Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

Նոյեմբեր 18,2022 18:01

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տեղակալներ, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարներ։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ բարձր գնահատեց խորհրդի աշխատանքը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ Նա հատկապես ընդգծեց համացանցի միջոցով թմրամիջոցների առուվաճառքի խնդիրը։ Վահե Ղազարյանը նշեց, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, ինչի արդյունքում արդեն կան համացանցի միջոցով թմրաշրջանառության դեպքերի բացահայտումներ։ ՀՀ ոստիկանության պետը խորհրդի նիստի անդամներին կառուցողական և արդյունավետ աշխատանք մաղթեց։

Ելույթ ունեցավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նա շնորհակալություն հայտնելով Հայաստանի ոստիկանությանը ջերմ ընդունելության համար՝ անդրադարձավ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքներին։ Վալերի Սեմերիկովը հատկապես կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային միջոցառումը, որի շրջանակում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր։

Վալերի Սեմերիկովի առաջարկությամբ խորհրդի նախագահ ընտրվեց ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Խրապովը։

Խորհրդի նիստում քննարկվեցին 2022 թվականին ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի փոփոխության հիմնական միտումների, «Կանալ» հակաթմրանյութային գործողության, ՀԱՊԿ հիմնական գործունեության պլանի կատարման մասին հարցեր։
Խորհրդի նիստի ավարտին ընդունվեցին համապատասխան որոշումներ։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930