Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Իսպանիայում՝ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում հիմնվել է Հայագիտության առաջին ամբիոնը

Նոյեմբեր 22,2022 17:09

Իսպանիայում հիմնվել է Հայագիտության առաջին ամբիոնը։

Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հետ համագործակցությամբ համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետում հիմնվել է Հայագիտության ամբիոն։ Ամբիոնը ստեղծվել է Իսպանիայում Հայաստանի մասին ճանաչողության բարձրացման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման և հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով։

Նոյեմբերի 21-ին դեսպան Սոս Ավետիսյանը և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտորի տեղակալ Խուան Կառլոս Դոադրիո Վիյառեխոն ստորագրել են Հուշագիր «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի միջև Հայագիտության հատուկ ամբիոնի ստեղծման մասին»։

Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930