Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այս պահին անկուսակցական եմ»․ Առուշ Առուշանյան

Նոյեմբեր 23,2022 18:08

«Ես այս պահին անկուսակցական եմ, այլ հարցերի չեմ պատասխանում»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Հիշեցնենք՝ ըստ մամուլի հրապարակումների, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հեռացել է «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ Կուսակցության հիմնադիրը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է։ Վերջինս «Փաստինֆո»–ի հետ զրույցում հաստատել է՝ Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը դիմում են ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին։ Ըստ Վահե Հակոբյանի՝ Առուշ Առուշանյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել․ «Առուշանյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունենք, նա ամիսներ առաջ ասել է, որ էլ չի ցանկանում զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այդքանով սահմանափակվել է խոսակցությունը»:

«Ես տեղյակ չեմ թե պատգամավորներից ով է դիմում գրել, կամ չի գրել, բայց ես դիմումը գրել եմ ամիսներ առաջ»,-նշեց Առուշանյանը։

Նա չցանկացավ անդրադառնալ կուսակցություն լքելու պատճառներին ու շարժառիթներին։ «Խնդրում եմ, այսօր սահմանափակվենք այսքանով։ Դեռ ժամանակ կունենանք խոսելու ամեն ինչի մասին»,-մեր հեռախոսազրույցը եզրափակեց Առուշ Առուշանյանը։

Ինչ վերաբերում է Աննա Գրիգորյանին և Արթուր Սարգսյանին՝ Վահե Հակոբյանը նշել է, որ նրանք դեռևս ամիսներ առաջ են դուրս եկել կուսակցությունից, ինչը եղել է նաև կուսակցության մոտեցումը. «Խոսքը գնում է կուսակցական կարգապահության մասին: Մենք համոզված ենք, որ նման բարդ իրավիճակում բոլոր որոշումները պետք է կայացվեն թիմային, իսկ եթե ինչ որ մեկը որոշում է, որ այնքան է կայացել որպես քաղաքական գործիչ, որ կարող է անհատական գործունեություն ծավալել, իրենց բարի ճանապարհ և ամենայն հաջողություն: Սխալ է, որ անհատները կուսակցության կարգապահությունը խախտեն, դրա համար էլ այդ որոշումը կայացվել է»։

Հարցին՝ այսինքն` Աննա Գրիգորյանը և Արթուր Սարգսյանը առանց կուսակցության հետ համաձայնեցնելո՞ւ են գործել, Հակոբյանը պատասխանել է․ «Չեմ ուզում փակագծեր բացել այս պահին, բայց՝ նման մի բան»:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930