Լրահոս
Օրվա լրահոսը

«90 քանի հազար դրամի համար ինձ թատրոնից հանում են»․ Լուսինե Կիրակոսյանին ազատում են աշխատանքից

Նոյեմբեր 25,2022 18:46

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը եւ այլ դերասաններ հունվարի 1-ից չեն աշխատի Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Aravot.am-ի հետ զրույցում դերասանուհին հեռախոսով հետեւյալը փոխանցեց․ «Ազատում են հունվարի 1-ից, դեր չեն տալիս, ասում են՝ դեր չունի, պիտի հանեք» Քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում մեր թատրոնը, ասում են՝ իբր քաղաքապետարանից եկել է հրաման, որ 90 քանի հազար դրամի համար ինձ թատրոնից հանում են, որ ավելորդ փող չծախսեն․․․ Թատրոնում Խանդիկյանն այդպես է ասել, բայց գնացի, որ խոսեմ, նա ինձ չընդունեց։ Իրենք չեն սիրում կարգին, շնորհքով մարդկանց, երեւի սիրում են քծնողներին»։

Դերասանուհին հավելեց․ «Եթե դեր չտան, մարդ ոնց թատրոնում կխաղա, դա նույնն է, որ մարդ տղամարդու հետ չքնի ու երեխա ունենա։ Ի դեպ, էսքան ժամանակ ինքն ինչ գլխավոր է եղել, ես դեր չեմ ստացել»։ Լուսինե Կիրակոսյանն ասաց նաեւ, որ Գուժ Մանուկյանին եւս ազատել են աշխատանքից։

«Բա ամոթ չէ՞, Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին, դերեր էին տալիս, Գուժը 85 տարեկան է, աշխատանքից ազատել են․․․Ասեմ նաեւ, որ քաղաքապետարանում ինձ չընդունեցին, 2-3 անգամ գնացել եմ քաղաքապետարան, վարչապետին նամակ եմ գրել ու պատասխան եմ ստացել, որ չի կարող ընդունել․․․Լավ, սա երկի՞ր է, թե՞ անտերանոց․․․Անընդհատ բղավում են, թե աշխատում ենք ժողովրդի համար, բա ինչո՞ւ են բոլոր դռները փակ ժողովրդի առաջ․․․»,- նեղսրտեց ՀՀ վաստակավոր արտիստը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ․Գ․ Արմեն Խանդիկյանի հետ կապվել չհաջողվեց, մեկնաբանություն ստանալուն պես կհրապարակենք նաեւ թեմայի վերաբերյալ նրա պարզաբանումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930