Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե որեւէ պատգամավոր անձեռնմխելիության քողի տակ փորձեր պաշտպանվել, ուրեմն չպետք է մանդատը դներ»․ Մինասյան

Նոյեմբեր 30,2022 14:08

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս չէր բացառել, որ օրենքի հետ խնդիր ունեցող և պատգամավորական մանդատով պաշտպանվող պատգամավորների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռք կառնվեն։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ իշխանությունը փորձելու է տպավորություն ստեղծել, թե «Հայաստան» դաշինքը հանցագործների բանդա է։ «Կփորձեն նաեւ քայլ կատարել մանդատներից զրկելու գործընթացում։ Դա իշխանության էությունն է ու կերպարը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի կազմում գտնվող «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը  դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ․ մանդատը վայր է դրել նաեւ «Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանը։ Վահե Հակոբյանը պարզաբանել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնություններ չունեն եւ որ իրենց կուսակցությունը համաձայն չի եղել խորհրդարան վերադառնալու մասին ընդդիմության որոշման հետ։

Հարցին՝ գուցե Վահե Հակոբյանը եւս մանդատից հրաժարվում է, որովհետեւ ինքն էլ է անցնելու որեւէ քրեական գործով, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ չունի նման տեղեկատվություն․ «Ավելին․ իր կուսակցության հայտարարությունը փաստում է, որ եթե որեւէ պատգամավոր անձեռնմխելիության քողի տակ փորձեր պաշտպանվել, ուրեմն չպետք է մանդատը դներ։ Բայց սա ցույց է տալիս, որ իրենք այդ առումով մտածելու բան չունեն։ Մեր պայքարն անձեռնմխելիություն պահելու համար չէ, այլ հայրենիքի, եւ մեր նպատակները չեն փոխվել»։

Թե ինչու ընդդիմությունը հայրենիքի համար պայքարում միեւնույն հայտարարի չեկավ, եւ «Վերածնվող Հայաստանն» այլ դիրքորոշում պաշտպանեց, Արծվիկ Մինասյանը պարզաբանեց․ «Իրենք խորհրդարանական աշխատանքում չեն պատկերացնում իրենց մասնակցությունը։ Այդ դեպքում բնականաբար ազնիվ են գտնվել եւ հայտարարել են, որ մեզ հնարավորություն են տալիս պայքարն այդ դաշտում տանել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930