Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Հարությունյան. «Այս իշխանությունը չի կարողացել մեր բանակը, արտաքին քաղաքականությունը բերել այն մակարդակին, որ թշնամին չհամարձակվի սադրանքների գնալ»

Նոյեմբեր 30,2022 21:00 Share

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը «Հայելի» ակումբում խոսեց, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի ընթացքում ամենօրյա ռեժիմով հայկական դիրքերի եւ քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցների եւ այս ֆոնի վրա ապագայի մասին իր պատկերացումների մասին:

«Երեկ, դրանից մի քանի օր առաջ, դրանից էլ մի քանի օր առաջ, այսինքն, պարբերաբար մենք տեսնում ենք թշնամու կողմից սադրանք, ագրեսիա: Դա տեղի էր ունենալու, քանի որ այս իշխանությունը չի կարողացել մեր բանակը, մեր արտաքին քաղաքականությունը բերել այն մակարդակին, որպեսզի թշնամին չհամարձակվի նման սադրանքների գնալ: Իսկ որ նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է, ու շատ ավելի լայնամասշտաբ պատերազմ է սպասվում, կարծում եմ, շատ քչերը կվիճարկեն դա: Ուզում եմ հատուկ շեշտել մեր այն քաղաքացիների համար, որոնք կարծում են, որ պատերազմը էլի լինելու է Արցախի տարածքում: Ոչ, այս անգամ պատերազմը սպասվում է Սյունիքում, Վայոց Ձորում, ընդհուպ, մինչեւ Արարատ…»,-ասաց նա` չբացառելով նաեւ Երեւանը:

«Աստված մի արասցե, եթե այդ սցենարն, այնուամենայնիվ, լինի, ինչի հավանականությունը շատ մեծ է, պարզ է« չէ՞, որ ուղղակի այդ պատերազմի հետեւանքները տեսնելու են նաեւ Երեւանում: Գիտեմ, հիմա շատերը կասեն, թե այս ի՞նչ սցենարներ են, ո՞նց կարող է այդպիսի բան լինել, բայց ամեն ինչ գնում է դրան…»-հավելեց Բաբկեն Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930