Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն հերթական անգամ հաստատել է հայ-թուրքական գործընթացի կախվածությունը հայ-ադրբեջանականից

Դեկտեմբեր 06,2022 14:51

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած «Թուրքիայի նախաձեռնողական և մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսին ելույթի ժամանակ հերթական անգամ անդրադարձել ՀՀ-ի հետ տարվող գործընթացներին:

Այս համատեքստում նա նախ խոսել է Կովկասով անցնելիք Միջին միջանցքի մասին՝ Հայաստանի խորհուրդ տալով խելացի գործել և նույնպես օգտվել այդ ուղիներից: Դրանից հետո Չավուշօղլուն անմիջապես անցում է կատարել Թուրքիայի ու Ադրբեջանի՝ «Հայաստանին խաղաղության ձեռք մեկնելու» թեզին՝ հերթական անգամ իրար կապելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացները:

«…Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ձեռք մեկնեցին, Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագրի առաջարկով հանդես եկավ, բանակցությունները պետք է կենտրոնացված լինեն արդյունքի վրա։

Մենք էլ կարգավորման գործընթաց ունենք (ՀՀ-ի հետ), սակայն բավականին բնական է այն, որ դա, անշուշտ, տանում ենք ջան Ադրբեջանի հետ համակարգմամբ, ծայրաստիճան բնական է նաև այն, որ այդ երկու գործընթացներն էլ միմյանց աջակցում են, կամ ազդում միմյանց վրա, որևէ մեկն էլ թող դա անընդունելի չհամարի»,- ասել է Չավուշօղլուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031