Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանի հեռահար նպատակը Լաչինի միջանցքը փակելն է, ապա մեր հայրենակիցներին ոչ մեկ չի թողնելու անպաշտպան»․ Անդրանիկ Քոչարյան

Դեկտեմբեր 12,2022 12:35

«Ադրբեջանի պլանավորած սադրանքի հետեւանքն է։ Ո՞նց պետք է չեզոքացնել․․․ դա մեզ անընդհատ ուղեկցելու է։ 2,5 տարի է արդեն։ Հրադադարը պահպանող հիմնական ուժային բլոկը պետք է դրանից հետեւություններ անի, կանխատեսի, գուցե ադրբեջանական կողմին հեռու պահի նման մտադրություններից, որովհետեւ դա ոչ մի լավ բանի չի բերելու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր տեղեկացրել էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կրկին սադրանք են իրականացնում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի Շուշիի հատվածում ու արդեն վրան են տեղադրել։

«Եթե լարվածությունները շարունակեն եւ եթե հեռահար նպատակն է լինելու Լաչինի միջանցքը փակելը, ապա դա բերելու է նրան, որ մեր հայրենակիցներին ոչ մեկ չի թողնելու անպաշտպան։ Այնպես որ, 90-ականների դասերը, եթե Ադրբեջանն ուսումնասիրած լինի, հետեւություններ արած կլինի, եւ հակամարտությունը չի վերածվի լայնածավալ պատերազմի՝ հենց նման գործողություններով։ Ժամանակին շատ կրակեցին, մենք էլ սկսեցինք շատ պաշտպանվել»,-շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ճիշտ կաներ ոչ թե ուժի լեզվով հարաբերություններ կառուցեր, այլ կայունություն ապահովեր «Անում են այն, ինչ ուզում են, բայց լավ կլիներ՝ մենք էլ դասեր քաղեինք, թե հրադադարից հետո ինչպես պետք էր չմսխել մեր հաջողությունները։ Ադրբեջանը դաս քաղեց եւ կառուցեց այնպիսի բանակ, որն իր խնդիրը կատարեց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031