Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի և հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական որոշ ասպեկտներ, այդ թվում Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































