Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Ստեփանյան. Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ցեղասպան ու հանցագործ քաղաքականությունը

Դեկտեմբեր 12,2022 15:21 Share

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս պահին Լաչինի միջանցքի հատվածում է, տեղում դիտարկում է իրականացնում և փաստերն է հավաքագրում, հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որը Երևանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին։

«Այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից։ Ադրբեջանը սրանով ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ցեղասպան ու հանցագործ քաղաքականությունը»,- նշեց Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ շատ հստակ երևում է, որ այս ամենը կեղծ է, ու բնապահպանական խնդիրները որպես պատրվակ ադրբեջանցիներն օգտագործում են՝ ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց:

Ստեփանյանը ֆորումի մասնակիցներին և առհասարակ միջազգային հանրությանը կոչ արեց ոչ միայն խոսել, այլև գործել, քանի որ Արցախում ապրող 120 հազար մարդ գտնվում է ցեղասպանության և էթնիկ զտման ուղիղ վտանգի ու սպառնալիքի ներքո։

«Ներկա պահին Լաչինի միջանցքի հատվածում հավաքված ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները 2-3 վրան են տեղադրել և նրանց թիվը հասնում է 30-ի։ Նրանց ձեռքերում նաև պաստառներ կան։ Հստակ տեսնում եմ նաև, որ այս գործողություններն ուղղված են ռուսական զորակազմի դեմ, սա փաստում են նաև օրերս ադրբեջանցի լրագրողների սադրանքները։ Խնդիր է դրված հեղինակազրկել ռուս խաղաղապահներին և հող նախապատրաստել, որպեսզի 2025 թվականից հետո չերկարացվի ռուս խաղաղապահների ժամկետը (ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության,- խմբ․)»,- ասաց Ստեփանյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031