«Երբ Ռուսաստանը եւ Հայաստանը ճանաչում էին Արցախը Ադրբեջանի կազմում, գրեթե պետք է հասկանային դրա հետեւանքները, որովհետեւ Ադրբեջանն ասելու էր՝ ասել ե՞ս իմն է, ուրեմն ինչ ուզենամ, այն էլ կանեմ։ Եթե իմն է, ուրեմն իմ հանքերն են, իմ ջրերն են, իմ գետերն են, իմ ճանապարհն է, իմ քաղաքացիները։ Թե հիմա ես նրանց հետ ինչ կանեմ, դա արդեն ձեզ չի վերաբերվում»,- «Հայելի» ակումբում նշեց ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին փակելուն։
«Կուզենան կմտնեն գիշերով ու Ստեփանակերտը մորթի կենթարկեն, միջազգային հանրությունը թքած ունի այդ 120 հազար հոգու վրա։ Ես դա ասել եմ միշտ ու այդ ժամանակվանից բացարձակապես ոչինչ չի փոխվել։ Դուք բոլորդ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունները, այդ մարդկանց մատաղ արեցիք, որ դուք ու ձեր երեխեքը կուշտ ու ապահով ապրեք։ Ու ոնց եք մարսելու դա, չգիտեմ․․․
Ո՞ւմ վեճն է առհասարակ, թե այդ մարդիկ ոնց են ապրելու․․․Ի վերջո, Ռուսաստանն իր խնդիրներն ունի, եւ պաշտպանում է ոչ թե հայ բնակչությանը, այլ իր սեփական շահերը տարածաշրջանում։ Պետք լինի՝ էդ պատնեշը կբացեն, կասեն՝ համեցեք, ինչ ուզում եք, արեք, եթե զենք չունեք, զենքն էլ ձեզ կտանք»,- հավելեց նա։
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, այդ մասին էլ նշեց․ «Անկեղծ ասած, ես զարմացած չեմ, որ նրան չի վիրավորում, երբ իրեն թուրք են անվանում, զարմացած եմ, թե ինչի նա չի հպարտանում դրանով»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































