Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեբանական հանրագիտարան». նոր գիրք «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կողմից

Դեկտեմբեր 24,2022 19:25

Ամփոփելով  իր գործունեության 15  տարին՝  «Ժեստ» հոգեբանական կենտրոնը կազմել ու հրատարակել է «Հոգեբանական հանրագիտարան» գիրքը՝  հիմնված իրենց իսկ հետազոտությունների վրա: Գիրքը  նախատեսված է հոգեբանների, ուսանողների և հոգեբանությամբ հետաքրքրվողների համար:

Կենտրոնի համահիմնադիր, հոգեբան Մարիամ Մեհրաբյանի խոսքով, «Ժեստ» հոգեբանական կենտրոնը ծառայում է ազգաբնակչության հոգեբանական շահը ապահովելուն. այն է՝ ընտանեկան և անձնային խնդիրների լուծում, տագնապի, վախերի, ֆոբիաների հաղթահարում: Կենտրոնում ներդրված ժամանակակից հոգեբանական թերապևտիկ ուղղությունները նպաստում են մարդկանց խնդիրների լուծմանը:

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը նշում է, որ բնակչության հետ աշխատանքի հիմնադիրներից մեկը «Ժեստ»-ն է, մինչ այդ  հոգեբանությունը բուհերում  էր և որոշ լաբորատորիաներում և հավելում, որ  Հայաստանում գործող 50-ից ավելի հոգեբանական կենտրոնների շարքում «Ժեստը» լավագույն հնգյակում է:

Բացի հասարակության լայն շերտերի հետ աշխատանքից, կենտրոնը համագործակցում է նաև պետական մարմինների հետ:

«2020 թ-ի սետեմբերի 27-ին, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, և մենք տագնապով հասանք մեր ծառայության վայր, 10-15 րոպե հետո զանգահարում է Մարիամը և ասում, որ իրենք թիմով պատրաստ են լինել այնտեղ,  որտեղ կլինի իրենց  կարիքը»,- հիշում է  ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանը:

Այդ պահից սկսած մինչ օրս «Ժեստ» հոգեբանական կենտրոնը աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության  հետ,  մասնավորապես հոգեբանական ծառայություններ մատուցում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին ու զինվորներին:

«Ժեստ»  հոգեբանական կենտրոնի համահիմնադիր, հոգեբան Արկադի Մեհրաբյանն էլ  վստահեցնում է, որ կենտրոնն իր գործունեությամբ կշարունակի  օգտակար լինել ինչպես Հայաստանին, այնպես էլ Արցախին և Սփյուռքին:

Փիրուզա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031