Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսսին տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել IFFHS-ի վարկածով

Հունվար 05,2023 16:36

Պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) մամուլի ծառայությունը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրության իր տարբերակի արդյունքները:

Առաջին տեղում 275 միավորով հայտնվել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Երկրորդը  նրա փարիզյան ակումբակից Կիլիան Մբապեն է՝ 35 միավորով, երրորդը՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման՝ 30 միավոր:

Լավագույն դարպասապահ 125 միավորով ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան: Լավագույն եռյակում նրան հաջորդում են Էմիլիանո Մարտինեսը («Ասթոն Վիլլա», 110 միավոր) եւ Յասսին Բունուն («Սեւիլիա», 55 միավոր):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031