Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաթեւ-Լծեն ավտոճանապարհի աշխատանքները պրակտիկորեն ավարտվել են եւ այն անցանելի է»․ Վահրամ Պետրոսյան (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 26,2022 23:20

Տաթեւ-Աղվանի-Կապան Մ2 ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հաճախ դառնում է դժվարանցանելի։ Ճանապարհը միշտ անցանելի լինելու համար կառավարությամբ որոշմամբ երկու տարի առաջ սկսվեց Տաթեւ-Լծեն ռազմավարական ճանապարհի կառուցումը։ Տաթեւ-Լծեն կառուցվող ճանապարհի երկարությունը մոտ 19,5 կմ է, որից 10-ը կիլոմետրը կառուցում է «Ա.Ա.Բ Պրոյեկտ» ընկերությունը: Վերջինիս պատասխանատուները մեզ հետ զրույցում նշեցին, որ ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսված ժամկետից շուտ են ավարտում։

Aravot.am-ի հետ զրույցում ընկերության ծրագրերի ու սպասարկումների պատասխանատու Վահրամ Պետրոսյանը, մասնավորապես, նշեց, որ Տաթեւ-Լծեն ավտոճանապարհի 10 կմ-ի մոտ 800 մետրը, Լծեն-Շամբ 6,6 կմ հատվածի 1 կմ 600 մետրը չնայած դեռ ասֆալտապատված չի, բայց ճանապարհն անցանելի է։ «Կարելի է ասել՝ ճանապարհաշինարարական աշխատանքները պրակտիկորեն ավարտվել են։ Հիմա այս ճանապարհով կարող են երթեւեկել ոչ միայն թեթեւ մարդատար, այլ նաեւ բեռնատար ավտոմեքենաները։»,-ասաց Վահրամ Պետրոսյանը։

Աշխատանքներին ներգրավված է եղել նաեւ «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊ ընկերությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 9-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել էր, որ Մ-2-Աղվանի-Տաթեւ-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ թեթեւ մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթեւ նորակառույց ճանապարհով։

Նշենք, որ Տաթեւ-Լծեն ճանապարհի 9,5 կմ հատվածն էլ կառուցել է «Ոսմար» ճանշին ընկերությունը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031