Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոնալդուն տեղավորվել է էլիտար հյուրանոցում՝ վարձակալելով 17 սենյակ

Հունվար 08,2023 23:13

Անգլիական լրատվամիջոցները տվյալներ են հրապարակել այն մասին, թե «Ալ-Նասրի» ակումբ տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն որտեղ է տեղավորվել Սաուդյան Արաբիայում։

Daily Mail-ը վստահեցնում է, որ պորտուգալացին բնակվում է Kingdom Tower երկնաքերի էլիտար հյուրանոցում։

Ռոնալդուն, նրա ընտանիքը եւ անվտանգության աշխատակիցները երկնաքերում զբաղեցրել են 17 սենյակ։ Թե ինչ արժե այդ տարածքների վարձակալումը, առայժմ հայտնի չէ։ Սակայն հյուրանոցի կայքում այդ կարգի սենյակների գին մեկ գիշերվա համար նշված է մոտավորապես $ 3500:

ԶԼՄ-ները գրում են, որ չնայած Սաուդյան Արաբիայում օրենքն արգելում է մեկ սենյակում ապրել, եթե զույգը պաշտոնապես ամուսնացած չէ, սակայն Ռոնալդուի համար բացառություն են արել եւ թույլատրել ապրել Ջորջինա Ռոդրիգեսի հետ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031