Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիուխանա՝ պատրաստված սեփական ձեռքերով․ նոր ձերբակալություններ Գյումրիում

Հունվար 11,2023 21:45

Շիրակի մարզում դարձյալ մի քանի երիտասարդների են ձերբակալել՝ ապօրինի թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով։ Նրանց մոտ հայտնաբերված թմրանյութը հիմնականում եղել է մարիխունա, որը, ինչպես պարզվում է, պատրաստել են սեփական ձեռքերով՝ կանեփի վայրաճ բույսերից։

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական լրահոսից, նախորդ օրը Շիրակի մարզի Ազատան բնակավայրում ծառայություն իրականացնելիս՝ պարեկները գյուղի կամրջի տակ հայտնաբերել ու ձերբակալել էին Շիրակավան գյուղի 28-ամյա երիտասարդի, որը ոստիկանության Կումայրի բաժնում խոսոտովանել է, որ իր մոտ հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը մարիխունա է, պատրաստել է անձամբ՝ կանեփի վայրաճ բույսերից:
Հենց նույն օրը պարեկները Գյումրու «Ֆանտաններ» կոչվող ամենաաղքատ թաղամասում կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա։ Ղեկին գտնվող 17-ամյա պատանու մոտ եղել է ծխախոտի տուփ՝ յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգվածով։ Նա ևս խոստովանել է, որ իմ մոտ եղած մարիխունան ինքն է պատրաստել՝ կանեփի վայրաճ բույսերից։ Վերջինս բեման է ենթարկվել ոստիկանության Մուշ բաժին ու ձերբակալվել։

Նույն օրը պարեկները «Օպել» մակնիշի 31-ամյա վարորդի են ձերբակալել Գյումրու Լալայան փողոցում։ Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական էջից, պարեկները մեքենայի փոխանցման տուփի բռնակի մոտ նկատել են ծխախոտի տուփ, որի մեջ եղել է թմրանյութի հետքերով բժշկական կաթուցիչ և չորացված զանգված:

31-ամյա տղամարդը հայտնել է, որ իր օգտագործած թմրանյութը մարիխուանա է։

Այս երեք գործերն էլ ուղարկվել են Ախուրյանի և Շիրակի մարզային քննչական վարչություն։

Երեկ էլ Ախուրյանի ոստիկանները Ազատան գյուղի ռեստորաններից մեկի հարակից դաշտում ձերբակալել են գյումրեցի 29 և 41 տարեկան տղամարդկանց, որոնց մոտ հայտնաբերվել են մարիխունա և կրիստալ տեսակի թմրանյութեր։ Նրանցից մեկը խոստովանել է, որ կրիստալը ձեռք է բերել թելեգրամյան ալիքներով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Գյումրիում բազմաթիվ երիտասարդների են ձերբակալել՝ թե՛ քաղաքի կենտրոնում և թե՛ ծայրամասերում՝ մարիխունան ծոցերում, դանակը գրպաններում շրջագայելիս։

Հատկապես Գյումրիում շատ հաճախ կարելի է ականատես տեսնել ոստիկանական ուժեղացված հսկողության։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031