Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԶԵԲ ներկայացուցիչները վերահաստատել են բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված աջակցության տրամադրումը

Հունվար 16,2023 21:40

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության եւ գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՎԶԵԲ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ տնտեսության եւ ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների համատեքստում: Անդրադարձ կատարելով ՎԶԵԲ-ի դերակատարմանը Հայաստանի ֆինանսական շուկայի կայացման եւ, մասնավորապես, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության բարելավման հարցերում՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՎԶԵԲ աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի` որպես ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետ հարթակի կարեւորությունը։

ՎԶԵԲ ներկայացուցիչները վերահաստատել են բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված աջակցության տրամադրումը, ինչպես նաեւ ամրապնդելու ճանապարհային եւ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, կանաչ տնտեսության, քաղաքային միջավայրի բարելավման եւ երկուստեք կարեւորություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցությունը:

 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031