Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության ղեկավար

Հունվար 18,2023 15:54

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության ղեկավար:

Սիմոնյանը 2017-2019 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի պետի տեղակալը:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է 6 խրախուսանք, 1 շնորհակալագիր և 1 պատվոգիր: Գիտական հոդվածների հեղինակ է:

Գևորգ Սիմոնյանը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում:

Աշխատանքային գործունեություն

15.11.2019թ.– առ այսօր զբաղեցնում է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի պաշտոնը:

2017-2019թթ. եղել է ՀՀ  ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ:

2015-2017թթ. եղել է ՀՀ  ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ:

2014-2015թթ. եղել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ,  այնուհետև՝ հիմնարկի պետի տեղակալ:

2010-2014թթ. եղել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ:

2009-2010թթ. եղել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի  սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ:

2008-2012թթ. եղել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հրավիրված դասախոս:

2008-2009թթ. եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության սոցիալական,հոգեբանական և իրավական բաժնի պետի տեղակալ:

2007-2008թթ. եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հոգեբան:

2003-2007թթ. եղել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկի հոգեբան:

Կրթություն

2008-2011 թվականերին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետում (հեռակա  ուսուցում):

2000-2002 թվականերին սովորել է Երևանի   պետական  համալսարանի, Պրակտիկ հոգեբանների վերապատրաստման կենտրոնում:

1998-1999 թվականերին ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1993-1998 թվականերին սովորել է Երևանի պետական համալսարանի, Ռադիոֆիզիկայի  ֆակուլտետում:

Այլ տվյալներ

2013թ. մայիսին ԱՄՆ-ում մասնակցել է «Քրեակատարողական ծառայողների կառավարման դասընթաց»-ին Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում:

13.01.2014-07.02.2014թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում «Ուսուցանողների ուսուցում» ծրագրի շրջանակներում:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է 6 խրախուսանք, 1 շնորհակալագիր և 1 պատվոգիր:  Գիտական հոդվածների հեղինակ է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031