Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված սերժանտը եռամարտի չեմպիոն էր

Հունվար 19,2023 21:45

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառով  զոհված զինծառայողներից մեկը՝ Դումիկյան Միշան, Լոռու մարզի Մեծավան գյուղից էր։

Ավարտել էր Մեծավանի թիվ 2 դպրոցը, ընդունվել՝ ԵՊՀ-ի Մշակութաբանություն բաժինը, սովորել էր մի քանի ամիս ու բանակ զորակոչվել 2022 թվականին:  Նա եռամարտի չեմպիոն էր: Հունվարի 20-ին լրանալու էր Միշայի ծառայության 1 տարին։ Մեծ ոգևորությամբ էր նա մեկնել ծառայության։  Կրտսեր սերժանտ էր։ Տան երեխաներից ավագն էր, ունի իրենից փոքր եղբայր ու քույր։

Շատ հումորով էր Միշան, իր հետ անհնար էր ձանձրանալ, եթե տեսներ՝ տրամադրություն չունես, միանգամից մի հումոր կաներ, դեմքիդ ժպիտ բերելու համար։ Իր հետ պարապող երեխաներն ու ուսուցիչն էլ փաստում են Միշայի կոկիկության, աշխատասիրության ու բարության մասին։

Շատ դրական ու ընկերասեր էր, բոլորին հասնող ու օգնող։ Ափսոս, որ զոհվեց, այն էլ խաղաղ պայմաններում:

Նարե ԽԱՆԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031