Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Հունվար 24,2023 14:50

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին ինձ նման պատասխանատու պաշտոնը վստահելու, և աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Էդուարդ Աղաջանյանին, Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին համագործակցության համար, շնորհակալություն եմ հայտնում, բոլոր տնտեսվարողներին ում մոտ ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք քննադատել են մեզ և մեր աշխատանքը և նպաստել խնդիրների լուծմանը, շնորհակալ եմ բոլոր միջազգային կառույցներին, որոնք աջակցել, աջակցում ու աջակցելու են ոլորտի կայացման համար, շնորհակալություն լրագրողներին, որոնք սուր հարցեր են բարձրացրել և մեր ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, շնորհակալ եմ ոլորտի կրթական և գիտական կառույցներին, շնորհակալ եմ բոլոր պետական կառույցներին ում հետ համագործակցել եմ, շնորհակալ եմ պահանջատեր սպառողներին։
Ինչ եմ արել ոլորտի համար թող գնահատականը տան մասնագետներն ու հանրություն, ինչ չեմ հասցրել անել, կարծում եմ ինձանից հետո եկողները կանեն։

Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։

Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա։

Հ.Գ. Խնդրում եմ լրագրողներին այս գրածով բավարարվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031