Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց գործունեությունը հնարավոր չէ հստակ պլանավորել ու այն առավել շատ «շտապօգնության» պես է լինում»

Հունվար 24,2023 20:00

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանն այսօր հանդիպել են Կարմիր խաչի միջազգային  կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ինչպես նաև  ենթապատվիրակության այլ ու Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային ներկայացուցիչների։

Հյուրերը ներկայացրել են հաշվետվություն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացված  աշխատանքների ու ծրագրերի մասին, խոսել նաև 2023-ի անելիքներից՝ հավելելով, որ իրենց գործունեությունը հնարավոր չէ հստակ պլանավորել ու այն առավել շատ «շտապօգնության» պես է լինում։

Մարզպետարանի պաշտոնյաներից նրանք հետաքրքրվեցին հատկապես իրենց թիրախային  խմբերի ու բնակավայրերի առաջնային կարիքների մասին՝ հիշեցնելով, որ առաջ եկած հումանիտար ամեն խնդրի պարագայում կարող են դիմել իրենց։

Մարզային իշխանության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Սյունիքում ծավալած գործունեության համար՝ բարձր գնահատելով կատարված աշխատանքը և սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին։

 

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031