Լրահոս
Օրվա լրահոսը

Զատուլին․«Արեւմուտքն ուզում է օգտվել տարածաշրջանի հակամարտությունից, որպեսզի խցկվի եւ փոխի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության վեկտորը»

Հունվար 24,2023 21:44

«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 2020 թվականի պատերազմի հետեւանքներով, նաեւ անհանգստացած ենք, թե ինչ է այժմ տեղի ունենում Անդրկովկասում եւ այն սրացումով, որը կապված է Ադրբեջանի գործողությունների հետ որպես սադրանք, եւ որպես փորձ՝ վերսկսել ռազմական գործողություններն անմիջապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ տարբեր տիպի կեղծ էկոլոգիական ցույցերով, որոնք հանգեցրել են Լաչինի միջանցքի շրջափակմանը»,-այս մասին այսօր «Հարավային Կովկաս. Ռուսաստանի եւ Իրանի շահերը» թեմայով Մոսկվա-Թեհրան տեսակամուրջի ձեւաչափով քննարկման  վերաբերյալ ասուլիսում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով՝ «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը տարածաշրջանում կարեւոր երկիր է, ինչպես նաեւ կարեւոր երկիր է Ռուսաստան-Իրան տրասնպորտային կոմունիկացիայի համար, բայց հասկանում ենք, որ մյուս կողմից էլ կա մեծ հետաքրքրություն Ադրբեջանի կողմից, որն իրեն հաղթող է զգում, եւ այդպես էլ կա, որքան հնարավոր է հասնել իր բոլոր նպատակներին, այդ թվում՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին»։ Նա անդրադառնալով այս հարցում Իրանի դիրքորոշմանն, ասաց՝ ՌԴ-ն քաջատեղյակ է դրան, Իրանի դիրքորոշումը սկզբունքային է  այս հարցում՝ ուժի գործադրմամբ չի կարելի տարածաշրջանում խաղաղություն հաստատել, այդ  թվում՝  տրանսպորտային նոր միջանցքի ստեղծումը։

«Իմ կարծիքով այստեղ մենք պետք շարունակենք համագործակցությունը Իրանի հետ, որպես առաջնահերթություն՝ ելնելով նրանից, որ մեր եւ Իրանի խորհրդատվություններն առաջնահերթություն՝ ի տարբերություն այլ երկրների։

Մենք նկատում ենք արեւմտյան երկրների ցանկությունը՝  օգտվել Կովկասում տիրող իրավիճակից, հակամարտությունից, որպեսզի խցկվի տարածաշրջան, ոտքի տեղ անի, որպեսզի փոխի արտաքին քաղաքականության վեկտորն անդրկովկասյան պետությունների, ինչպիսին  Հայաստանն է եւ Ադրբեջանը։  Արեւմուտքն այս հարցում  որոշակի հաջողությունների հասնում է, այդ թվում այն պատճառով, որ մենք գուցե  ոչ միշտ ենք պատրաստ  ռիսկի գնալ տարածաշրջանի խաղաղությամբ, որպեսզի հասնենք նրան, ինչ անհրաժեշտ է։  Մենք փորձում ենք պայմանավորվել, մեզ պետք չէ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ  ճակատը Կովկասում։ Ցավոք, ոչ բոլորն են սա պատշաճ կերպով ընդունում։ Ոմանց թվում է, որ սա  հիմք է, որպեսզի հետագայում էլ ներկայացնի, ավելացնի իր պահանջները, ես նկատի ունեմ Ադրբեջանին ու Թուրքիային այս տարածաշրջանում։ Այս հարցում պետք է դրսեւորվի փոխադարձ որոշակի զգուշավորություն եւ փոխըմբռնում, որովհետեւ տարածաշրջանի երկրների միջեւ հակամարտությունը, հատկապես նրանց, որոնք պատմականորեն մասնակից են եղել Կովկասի ճակատագրին, դա Ռուսաստանն է, Թուրքիան եւ Իրանը․․․ այն ձեռնտու տվյալ դեպքում տարածաշրջանից դուրս գերտերություններին ,որոնք այս կոնֆլիկտներում գտնում են սեփական շահերը, լրացուցիչ հնարավորությունները»։

 

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031