Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ Գաբրիելյանը չունի համապատասխան որակավորում և անաչառ դատավորի բարոյական հատկանիշներ. Զարուհի Փոստանջյան

Հունվար 26,2023 23:35

ՀՀ նախագահին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին

26 հունվար, 2023 թվական

Դիմում-ահազանգ

2020 թվականի հունիսի 6-ին Ավագ Գաբրիելյանը՝ լինելով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ակնհայտ անարդար որոշում է կայացրել թիվ ԵԿԴ5138/02/15 քաղաքացիական գործով, որի արդյունքում խախտվել է Սարգիս Ալավերդյանի արդար դատաքննության  իրավունքը։ Այդ փաստը արձանագրել են նաև վերաքննիչ, այնուհետև նաև վճռաբեկ դատարանները՝ գործն ուղարկելով նոր դատաքննության։

Բարձրագույն դատական խորհրդի կայքից տեղեկացել եմ, որ 2023 թվականի հունվարի 23-ին տեղի ունեցած դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը՝ ԲԴԽ-8-Ո-25 Որոշմամբ նախատեսվում է Ավագ Գաբրիելյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ։

Գտնում ենք, որ Ավագ Գաբրիելյանը չունի համապատասխան որակավորում և անաչառ դատավորի բարոյական հատկանիշներ՝ նշանակվելու դատարանի նախագահ։

Համոզված ենք, որ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնող դատավոր Ավագ Գաբրիելյանին չի կարելի նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում:

Վերոգրյալի հիման վրա՝ ահազանգում ենք, որ արդարադատության նկատմամբ տեղի է ունենում հերթական ծաղրը և հորդորում ենք հետ կանգնել նման նշանակումից:

 

Սարգիս Ալավերդյանի ներկայացուցիչ`  փաստաբան Զարուհի Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031