Սուբվենցիոն ծրագրերի կատարման համար Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին պետական բյուջեից կհատկացվի 1,412 մլրդ դրամ. նման որոշում կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստում:
Գումարը կհատկացվի համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ գումարը կհատկացվի 17 համայնքների 25 ծրագրերի կառավարության մասնաբաժինը վճարելու համար: Դրանցից 19-ը 2022 թվականի ծրագրեր են:
Արագածոտնի մարզի 1 ծրագրի համար կհատկացվի 3,5 մլն դրամ,
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի համար՝ 81,5 մլն դրամ,
Լոռու մարզի 2 ծրագրի համար՝ 30 մլն դրամ,
Կոտայքի մարզի 10 ծրագրի համար՝ 185 մլն դրամ,
Շիրակի մարզի 4 ծրագրի համար՝ 548 մլն դրամ,
Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 198 մլն դրամ,
Տավուշի մարզի 3 ծրագրի համար՝ 366 մլն դրամ:
Կառավարության նիստն առաջին անգամ վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարկ համարեց թվարկեց բոլոր ծրագրերն ու համայնքները, որոնց և որոշվեց տրամադրել գումարը:
«Իհարկե բոլոր ծրագրերն էլ կարևոր են, բայց կցանկանայի առանձնացնել Գյումրիին հատկացվող 447 մլն դրամը: Այս ծրագրով Գյումրիում գործող 50 ՀՈԱԿ-ների տանիքներին տեղադրել ենք արևային կայաններ, որոնք 30-50 հզորություն ունեն: Սա շատ լավ ծրագիր է էլեկտրաէներգիայի խնայողության եւ կանաչ էներգիայի առումով»,-ավելացրեց Գնել Սանոսյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ


















































