Լրահոս
Օրվա լրահոսը

200 մլն դոլարի հագուստ ու տեքստիլ արտադրանք ենք արտահանել 2022-ին․ էկոնոմիկայի փոխնախարար

Փետրվար 02,2023 13:09 Share

Առաջիկա չորս տարիներին ամեն ինչ անելու ենք՝ խթանելու տեքստիլ արդյունաբերության զարգացումը։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ընտրվել է հենց այս ոլորտը, քանի որ 2011-2020 թթ․ ընթացքում մոտ 40% աճ է գրանցվել նշված ոլորտի արտադրանքի արտահանման դինամիկայում։

«2022-ին մենք նկատեցինք, որ արտահանման ծավալները հատել են 200 մլն ԱՄՆ դոլարի սահմանը, և ունեցել ենք 15.7% աճ՝ 2021 թվականի նկատմամբ»,- նշեց փոխնախարարը։

Հայաստանի տեքստիլ արդյունաբերության հետագա զարգացման ու ձեռք բերած դիրքերը պահելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել ու կառավարությանն է ներկայացրել 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

Դրանով առաջարկվում է աջակցության տարբեր ծրագրեր մատուցել ոլորտի ընկերություններին` թե՛ խոշոր արտադրողներին, թե՛ իրենց արտադրությունը ընդլայնել ցանկացողներին, թե՛ հատկապես սահմանամերձ բնակավայրերում գործող տեքստիլ ընկերություններին։

«Ծրագրով նախատեսված ծախսերը 14 մլրդ դրամ են։ Դրանից 5 մլրդի չափով տարիների ընթացքում կգեներացվեն հարկային մուտքեր, այսինքն` հարկաբյուջետային ազդեցությունը ծրագրի իրականացման ընթացքում կլինի դրական»,– ասաց Գևորգյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728