Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգով 2027թ-ից բոլոր քաղաքացիները ապահովագրված կլինեն

Փետրվար 02,2023 12:47

Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման փուլային ներդրումն այն կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներն իրագործելու ամենաօպտիմալ տարբերակն է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։

Հայեցակարգով 2023 թվականը նախատեսվում է որպես նախապատրաստական աշխատանքների փուլ։ Տարվա ընթացքում կմշակվեն ու կամբողջացվեն ապահովագրական փաթեթում ներառվելիք ծառայություններն ու դրանց գները։

Նրա խոսքով, ապահովագրական վճարները կհաշվարկվեն ոչ թե քաղաքացու եկամուտների մեծությամբ, այլ կունենան հաստատուն արժեք ու կհամաֆինանսավորվեն պետության կողմից։

«2024թ–ից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական։ Դա կնպաստի, որ մենք չունենանք խառը, մասնատված համակարգ, երբ մի խմբին հասնում է ծառայությունների մեկ փաթեթ, մեկ այլ խմբի` մեկ այլ փաթեթ, և երբեմն խառնաշփոթ է առաջանում, թե, օրինակ, երկրորդ կարգի զինհաշմանդամն ինչ ծառայություններից պետք է օգտվի»,– ասաց նախարարը։

2024–ից, բացի սոցիալական հատուկ խմբերի ներկայացուցիչներից, որոնց համար ապահովագրությունը կլինի պարտադիր, կմեկնարկի նաև այլ քաղաքացիների կամավոր ապահովագրման գործընթացը։

2025թ–ից պետությունը ծրագրում կներառի թոշակառուներին, իսկ 2027-ից նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

2007թ.-ին արդեն ամբողջ բնակչության համար կապահովվի առողջության ապահովագրության ողջ ծածկույթը:

«Առողջապահական ծախսերի փոխհատուցման ներկայիս անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ մենք ոչ թե կանխարգելում, վաղ հայտնաբերում ու ժամանակին ենք անդրադառնալում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք մինչև դանակը ոսկորին չի հասնում։ Այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել բուժման ավելի ծախսատար միջոցներից, ու միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել բուժման բարենպաստ ելքը»,– ասաց Ավանեսյանը:

Առողջապահական ապահովագրության համակարգի զարգացմանը զուգահեռ՝ նախարարությունը նաև խնդիր է դրել բուժծառայությունների որակը բարելավել բուժհիմնարկների վերազինման ու անձնակազմի վերապատրաստման, որակավորման միջոցով

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728