Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի

Մարտ 02,2023 13:08

Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի։ «Արագած» ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։ Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ստեղծվելու է նոր էկոգյուղատնտեսական, կարելի է ասել «նոր գյուղ»՝ 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Լեռնադահուկային համալիրն ունենալու է ճոպանուղային 5 գիծ, 30 կիլոմետրանոց սահուղիներ, հյուրանոցներ: Կառուցվելու է  25 260 քմ ճանապարհ եւ 104 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ »,– ասաց Քերոբյանը։

Ծրագրի ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար։

Քերոբյանը նշեց, որ ծրագիրը քննարկման է ներկայացվել դեռ 2018թ–ի նոյեմբերին, 2020–ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր։

«Բայց քովիդով, պատերազմով, նաև մրցակցային այլ ծրագրերով պայմանավորված՝ 2021թ-ին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծի»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով, կառավարությունը համաձայնություն է տալու տարածքի ուղղակի վաճառք Ապարան համայնքին, բայց համայնքն ինքն է որոշելու հողատարածքի վերաբերյալ որոշումը: «Մենք գերակա շահի մասին որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ և 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի համաձայնություն ենք տալու»,-ասաց Քերոբյանը:

Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագիրը ներկայացրել է «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031