Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանին հարցրեք՝ 2018թ․-ի դրությամբ ՀՀ-ն ի՞նչ ՀՕՊ է ունեցել»․ Փաշինյան

Մարտ 14,2023 18:35

«Ցավոք, ՀՀ-ում անխոցելի տարածք չկա, եթե չունենք հակահրթիռային եւ ՀՕՊ հուսալի համակարգ։ Երբ ասում եք, որ Սերժ Սարգսյանն այս կամ այն բանն է ասում, հարցրեք՝ 2018թ․-ի դրությամբ ՀՀ-ն ի՞նչ ՀՕՊ է ունեցել։ Այո, առաջնագծի կահավորման հետ կապված կան խնդիրներ, բայց դրանք ֆինանսական չեն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ  առաջնագծի կահավորման խնդիրներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ խնդիրները կազմակերպչական են եւ ինժեներական․ «Քայլ-քայլ պետք է անենք սահմանի կահավորումը, որպեսզի համապատասխանի ամենաբարձր չափանիշներին։ Այո, մենք խնդիրներ ունենք։ Լուծումը խնդիրները լուծելն է։ Ցավոք, միշտ չէ, որ դա հնարավոր է արագ անել։ Ժամանակ է խլում։ Էլ չասած, որ հիմա բացահայտվում է, որ կան մարդիկ, որոնք ուղղակի չեն անում դա։ Հայտնաբերելն ու պատասխանատվության ենթարկելը եւս ժամանակ է տանում։ Այսօր բանակում կան հազարավոր նվիրյալներ, որոնք ուսերին կրում են այդ պատասխանատվությունը։ Նրանց պետք է քաջալերենք, բայց չլռենք թերությունների մասին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031