Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոդենի քանդակը կտեղափոխվի մայթին մոտ հատված, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Ազնավուրին նվիրված հուշարձան

Մարտ 15,2023 13:14

Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրվելու է երգիչ, երգահան, հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Այս մասին որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում։

Նման առաջարկություն էր արել «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը՝  Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց առաջարկությունից հետո դեռ նախորդ տարվանից քննարկումներ են եղել․ «Նախնական մեր քննարկումներում տեղադիրքը եղել է հենց Շառլ Ազնավուրի հրապարակը, սակայն հաշվի առնելով, որ մենք ունենք Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխման հարցը ավելի տեսանելի հատված՝ նույն Ֆրանսիայի հրապարակում, այս երկու առաջարկությունները մեր որոշման մեջ են։ Առաջարկվում է Ազնավուրի հուշարձանը տեղադրել հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Ռոդենի արձանը տեղափոխել նույն Ֆրանսիայի հրապարակում, մայթեզրին մոտ հատված»։

Նա ասաց, որ Ռոդենի քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել, ուսումնասիրել ստեղծագործությունը, ինչը եւս նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով․«Այսպիսով, քանդակը մայթին ավելի մոտեցնելով, հանրությունն առավել հարմար և մոտ դիտակետից կարող է տեսնել Ռոդենի ստեղծագործությունը, ինչը, ներկայումս արձանի փոքր չափով պայմանավորված լինելով, հանրությանը գրեթե անտեսանելի է»:

Այս որոշումն ընդունելուց հետո կիրականացվեն Ազնավուրին նվիրված հուշարձանի էսքիզային եւ ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031