Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը սիրում է այլոց աշխատանքը իրեն վերագրել, սկսած Բաղրամյանի էստակադաներից և վերջացրած գետնանցումներով ․ Իզաբելլա Աբգարյան․ «Ա1+»

Մարտ 17,2023 23:30

Երևանի քաղաքապետարանի արտահերթ գործավարական նիստում Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։   «Ա1+»-ը զրուցել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ

Տիկին Աբգարյան ըստ Ձեզ, ո՞րն էր քաղաքապետի հրաժարականի իրական պատճառը։

—Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է։ Իրական պատճառն է քաղաքը ամբողջովին հանձնել Տիգրան Ավինյանի կառավարմանը, որպեսզի ընտրություններից առաջ չլինեն տհաճ անակնկալներ։ Եթե սրանից առաջ քաղաքում կատարվող աշխատանքը կապում էին նաև Հրաչյա Սարգսյանի հետ, հիմա կկապեն միայն Տիգրան Ավինյանի հետ։

Այսինքն՝ Հրաչյա Սարգսյանը խանգարո՞ւմ էր Տիգրան Ավինյանի վարկանիշին։

—Եթե նույնիսկ հատուկ չխանգարեր, ակամայից այդպես էր ստացվում։ Եթե ուշադիր նայենք երևանցիների արձագանքին, ապա կտեսնենք, որ որպես աշխատանք անող կապ ուներ ավելի շատ Հրաչյա Սարգսյանը։

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հրաչյա Սարգսյանի՝ այս ընթացքում կատարած աշխատանքը՝ քաղաքապետի պաշտոնում։

—Ես, ճիշտն ասած, դժվարանում եմ վերջնական գնահատական տալ։ Նայել եմ կատարողականը, ինչպես նաև տարվա զարգացման ծրագիրը և ինքս բազմաթիվ անգամ ներկայացրել եմ կոպիտ խախտումները և ֆինանսական ռիսկերը, որոնք առկա են եղել մրցույթներում, տարբեր շինարարական աշխատանքներում։ Ես չեմ կարող լավ գնահատական տալ այդ ամենին։ Նաև ես չեմ տեսնում, որ Երևանի տրանսպորտը Հայկ Մարությանից հետո բարեփոխվել է և մի քիչ ավելի լավն է դարձել։ Չէ որ Մարությանի հրաժարականի ժամանակ նշում էին, որ Հրաչյա Սարգսյանը, ով ունի աջակցությունը Կառավարության և Ազգային Ժողովի՝ ավելի արագ կլուծի խնդիրները։ Թե երևանցիների որ խնդիրն է լուծվել ես չեմ տեսնում, թող երևանցիները ասեն։

Ինչպե՞ս եք գնահատում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքը և գործունեությունը փողքաղաքապետի պաշտոնում։ Հասարակությունը տեսնում է, որ նա կարմիր ժապավեններ է տարբեր տեղերում կտրում և այլն։

-Ես ավելի ճիշտ գնահատում եմ, որ Տիգրան Ավինյանը սիրում է այլոց աշխատանքը իրեն վերագրել, սկսած Բաղրամյանի էստակադաներից և վերջացրած գետնանցումներով։ Տիգրան Ավինյանի ներդրումը այդ ամենում շատ ավելի չնչին է, քան նա է ներկայացնում։ Ակնհայտ է, որ նա ոչ այնքան աշխատում է, որքան ցույց է տալիս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031