Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Նա իր օրինակով ցույց տվեց, որ վարչապետ լինելը պատասխանատվություն է, ոչ թե մեղքն ուրիշների վրա գցել»

Մարտ 25,2023 14:22

ՀՀԿ երջանկահիշատակ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցի առիթով ՀՀԿ-ն այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր Անդրանիկ Մարգարյանի շիրիմին։ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Անդրանիկ Մարգարյանն իր աշխատանքով է ապացուցել, որ հայրենասիրությունը գործ է, որ վարչապետ լինելը պատասխանատվություն է, ոչ թե նախկիններից խոսել։ Նա անկախության ջատագով էր եւ մեծարում էր մինչեւ իրեն եղած գործերը։ Լինելով նրա օգնականը՝ երբեք չեմ լսել, որ վատաբանի նախորդներին, որ մեղքը գցի ուրիշի գրպանը»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանը վարչապետ էր ՀՀ-ի համար ճակատագրական եւ բարդ իրավիճակում՝ հոկտեմբերի 27-ից հետո, երբ ներքաղաքական ճգնաժամ էր․ «Նա իր օրինակով ցույց տվեց, որ պետականամետ մարդը համերաշխություն է քարոզում, այլապես հասարակությունը սեւի-սպիտակի կբաժանվի»։

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց Անդրանիկ Մարգարյանի այն հարցազրույցը, որում նա, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչումը մերժելու Թուրքիայի քաղաքականության մասին, ասել էր՝ «ջանդամ ճանաչի, եթե ուժեղ պետություն ունենանք, կստիպենք, որ բոլորը մեր հետ հաշվի նստեն»։

ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը եւս հիշատակեց այդ խոսքերն ու ասաց․ «Հիմա Նիկոլը կփորձի՞ նման նախադասություն ասել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ոչ, սուսուփուս կուլ կտա, թե ինչպես են իրեն ծաղրածու անվանում։ Փոխարենը հումանիտար օգնություն կուղարկի Թուրքիա։ Իմ համար եւս մեկ կարեւոր դրվագ կա։ Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Սերժ Սարգսյանին սփյուռքի մեր հայրենակիցները շատ բուռն էին դիմավորում, եւ Սերժ Սարգսյանի մտքով անգամ չանցավ այդ մարդկանց անցանկալի անձ հայտարարել։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ մարդկանց օդանավակայանից չեն թողնում ներս»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031