Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիք» կուսակցության առաջնորդի լուսանկարը ոչ վաղ անցյալում ձեր հեռախոսների վրա էր»․ Թովմասյանը՝ Արթուր Հովհաննիսյանին

Ապրիլ 04,2023 21:30

«Հնչեց խայտառակ արտահայտություն՝ ԱԺ-ում ներկայացված՝ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից գործուղված պատգամավորների առաջադրած թեկնածուի կողմից, եւ այդ արտահայտությամբ հեղափոխություն արած ՀՀ ժողովուրդն անվանվեց ադրբեջանաթուրքական»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում այսօր ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել  է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներն աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

Արթուր Հովհաննիսյանը շարունակեց․ «Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ գործուղված թեկնածուն, որին դուք ներկայացրիք, տիկին Թովմասյան, ժողովրդին եւ հեղափոխությանն անվանեց ադրբեջանաթուրքական գործընթաց»։

Արթուր Հովհաննիսյանին հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ընդհատեց՝ ասելով, որ նա սխալվում է․ «Ես «Հայրենիք» կուսակցությունն եմ ներկայացնում։ «Հայրենիք» կուսակցությունը «Պատիվ ունեմ» դաշինքի մաս է։ Կուսակցության առաջնորդի լուսանկարը ոչ վաղ անցյալում ձեր հեռախոսների վրա էր։ Ձեր խմբակցության պատգամավորների։ Դա էլ ձեզ հիշեցնեմ»։

Արթուր Հովհաննիսյանը հարցրեց․ «Ո՞ր առաջնորդի»։ Թովմասյանը պատասխանեց․ «Հայրենիք» կուսակցության»։

Հովհաննիսյանն արձագանքեց, թե ինչի՞ մասին է խոսքը։ Թովմասյանը հորդորեց «Գուգլ»-ով որոնում անել եւ հասկանալ։ Խոսքը շարունակելով՝ Արթուր Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերը չեն սիրում հայրենիքն ու ժողովրդին։

Հ․ Գ․ ՔՊ-ական պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը ժամանակին աշխատել են Վահե Հակոբյանի կնոջ ղեկավարած Para.TV-ում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930