Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Մարգարյանը ֆիննական կողմին է ներկայացրել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ապրիլ 04,2023 22:00

Ապրիլի 3-ին Հելսինկիում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, ֆիննականը՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են  երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը՝ կողմերը դրանց ընդլայնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակական անցկացումը` որպես Հայաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ գործընկեր երկրների տեղեկացվածության աստիճանի բարձրացման արդյունավետ միջոց։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Արա Մարգարյանը ֆիննական կողմին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մանրամասները:

Այցի շրջանակներում Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը մասնակցել է նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտում (FIIA) կազմակերպված քննարկմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930