Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ

Ապրիլ 06,2023 17:47

Ermenihaber. Ապրիլի 6-ին Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) Ստամբուլի գրասենյակի մոտակայքում: Ինչպես նշել է կուսակցության գրասենյակի անվտանգության աշխատակիցը, հնչել է 6-7 կրակոց:

Կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի խոսքերով, հարձակումը փորձել են իրականացնել կուսակցության շենքի վրա:

Մի շարք կուսակցական և այլ քաղգործիչներ, այդ թվում «Հայրենիք» կուսակցության նախագահ և գալիք ընտրություններում նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն, որը նախկինում «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ է եղել, հանդես են եկել դատապարտող հայտարարություններով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հարձակում էր տեղի ունեցել նաև «Լավ» կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա, և մի շարք ընդդիմադիր գործիչներ մեղադրել էին իշխող կուսակցությանը հարձակումը կազմակերպելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930