Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը պետք է աչքերը բացի

Ապրիլ 12,2023 14:30

Մինչեւ 2022թ. փետրվարի 24-ը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված հատուկ ռազմական օպերացիան, բոլորս շատ քիչ բան գիտեինք Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, Արեւմուտքի եւ Եվրոպայի վերաբերյալ: Նրանց վերաբերյալ կարծիք ունեինք, որ բացի Ուկրաինայից, մյուս երկուսը ժողովրդավարական լուրջ երկրներ են, սակայն հատուկ օպերացիայի սկզբից որոշ ժամանակ անց, նրանք բացեցին իրենց իսկական դեմքը ու տեսանք, որ նրանք արտաքուստ դեմոկրատիա են խաղում, սակայն իրականում ավտորիտար, նացիստական երկրներ են, քանզի նրանց գործողություններում մարդու իրավունքների իրական պաշտպանության տարրեր անգամ չկան: Պատերազմական գործողությունների որոշակի պահից սկսած, ականատես ենք լինում, թե նրանք ինչպիսի աներեւակայելի, դաժան հարվածներ են հասցնում խաղաղ բնակչությանը՝ հիվանդանոցներին, դպրոցներին, մանկապարտեզներին, բնակելի տներին ու շենքերին, հերթերում կանգնած խաղաղ բնակչությանը եւ այսպես շարունակ: Նրանք, ասես, միտումնավոր հուժկու արկերը նետում են վերը նշված օբյեկտների, մարդկային խմբերի վրա, փորձելով դրանով վախեցնել Ռուսաստանին, միաժամանակ հուշելով, որ նրանք ոչնչի առջեւ կանգ չեն առնի, եթե Ռուսաստանը չվերադարձնի արդեն գրաված ուկրաինական սուբյեկտները եւ կշարունակեն այդ կերպ կռվել մինչեւ վերջ՝ մինչեւ Ուկրաինայի վերջին զինվորը: Նրանք այլ ճանապարհ չգտնելով, մինչ այսօր գնում են տարաբնույթ սպառնալիքների, հիմնականում թիրախ ընտրելով վերը նշված օբյեկտները, որն իհարկե՝ շատ ցավոտ է Ռուսաստանի համար:

Նշված երկրներն ու ՆԱՏՕ-ական կառույցը վախենում են պարտությունից ու դիմում են տարատեսակ շանտաժների, որպեսզի Ռուսաստանը վերադարձնի Ղրիմը եւ գրաված 4 սուբյեկտները, որպեսզի դադարի պատերազմը եւ այդկերպ փորձեն պահպանել ԱՄՆ-ի հեգեմոն կարգավիճակն այնպիսին, ինչպիսին այն եղել է մինչեւ հատուկ օպերացիայի սկիզբը ու նույն կերպ փորձեն իշխել աշխարհին, ինչպես մինչ այդ եղել է: Նրանք մի դեպքում կուզեն շարունակվի պատերազմը, եթե համոզված լինեն, որ իրենց կհաջողվի հաղթել Ռուսաստանին եւ դրանով ավելի վստահ պահպանվի ԱՄՆ-ի հեգեմոն դերն աշխարհում, հակառակ պարագայում իրենց հարմար չէ, որպեսզի շարունակվի հատուկ օպերացիան, որպեսզի հանկարծ իրենք չպարտվեն ու կորցնեն իրենց կարգավիճակը, ինչպիսին այն եղել է մինչեւ հատուկ օպերացիայի սկիզբը: Այս մեկ տարուց ավելի ժամանակում նրանք համոզվեցին, որ համարյա անհնարին է հաղթել Ռուսաստանին, ուստի այդ պատճառով էլ դիմում են տարբեր ավանտյուրաների եւ սպառնալիքների: Նրանք հիմնականում տեղեկատվական դաշտում պարզապես սուտ հայտարարություններ են անում, իբր իրենք շատ ուժեղ են եւ համատեղ ուժերով կհաղթեն Ռուսաստանին, սակայն կյանքը լրիվ այլ բան է ցույց տալիս: Այդ տանդեմը հաճախ է բարձրացնում այն հարցը, որ իրենք պատրաստ են կռվել մինչեւ ուկրաինական վերջին զինվորը (որը պարզորոշ նշանակում է նաեւ իրենց վերջին զինվորը, քանզի Ուկրաինայում են նաեւ նրանց 100-հազարավոր զինվորականները եւ մահապարտները), որպեսզի շարունակական վախ ներշնչեն Ռուսաստանին:

Մի խոսքով, նրանք փաստացի հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ երբեւէ չեն պատկերացրել, որ կհայտնվեն նման տխուր վիճակում, քանզի երկար տարիներ նրանց հաջողվել է հիմնականում հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ միայն թելադրողի դերում են եղել եւ մշտապես արել են այն, ինչ իրենց է հարմար եղել: Նրանց ասածն ու արածը մշտապես եղել են տրամագծորեն հակառակ: Կարճ ասած, նրանց ապրելակերպը մշտապես դերասանություն է եղել, նրանք միայն խաղացել են եւ այդ ճանապարհին ստացել են այն, ինչ իրենց է պետք եղել: Այդ ամենն արել են այնքան քողարկված, որ կողքիններն անգամ ոչինչ չեն հասկացել եւ ընդամենը մտածել են, որ ամեն ինչ այնպես է, ինչպես իրենք են ներկայացնում:

Ողջամիտ դիտորդների կարծիքով, իրականում, նրանք ոչ ավելին են, քան փուչիկը եւ նրանց բովանդակության մեջ ոչ մի լուրջ բան չկա:

Բացի շահից, նրանք ոչինչ չեն տեսնում եւ կարող են կործանել բազում մարդկանց ու շատ լուրջ արժեքներ: Այդ երկրներն ու կառույցներն այդպիսին են աշխարհի բոլոր երկրների եւ ժողովուրդների նկատմամբ ու եթե պահը գա, նրանք կարող են մի հարվածով ոչնչացնել միլիոնավոր մարդկանց, միայն թե իրենց ուզած շահն ստանան: Արտիստիզմն ու խաբեությունն է նրանց բովանդակությունը, որին կարելի է անվանել փուչիկ, քանզի աշխարհով մեկ կարող են անել հայտարարություններ եւ հաջորդ վայրկյանին անել ճիշտ հակառակ քայլեր ու իրենց ճոռոմ ճարտասանությամբ թոզ փչել միլիոնավոր մարդկանց աչքերին:

Այս օրերին նրանք սարսափելի վախեցած են, քանզի վերջապես Ռուսաստանը փորձում է պատռել նրանց դիմակը, իսկ այս ամենը պետք է բարձրաձայնել զուտ նրա համար, որպեսզի աշխարհն աչքերը բացի ու այլեւս երբեք չխաբվի նման փուչիկներին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
11.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930