Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանները վարչական պատասխանատվության ենթարկելու գործերից և բռնագանձման փոքր հայցերից թոթափելու հարցը դրվեց հանրային քննարկման

Ապրիլ 18,2023 19:00

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ՝ այսօրվանից մեկնարկեցին օրենսդրական բարեփոխումների նոր փաթեթի վերաբերյալ հանրային քննարկումները, որոնք միտված են դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը, դատավորների գերծանրաբեռնվածության թոթափմանն ու երկրում արդարադատության որակի բարձրացմանը։

ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ, այսօր, ի թիվս այլնի,  քննարկման մասնակիցներն անդրադարձան վարչական դատարանից և վարչական դատավարության օրենսգրքից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված վարույթների թոթափմանն ու վճարման կարգադրությունները և  պարզեցված վարույթները նոտարներին փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերին։

Օրենսդրական բարեփոխումներին նվիրված քննարկումներին հրավիրված էին օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձիք։

Հավելենք, որ բարեփոխումներին ուղղված քննարկումները կրելու են շարունակական բնույթ:

Բարձրագույն դատական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930