Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության վերաբերյալ աշխատաժողովում՝ Գորիսում աճեցրած վարդեր հոբելյարին (ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 21,2023 22:40

Ապրիլի 21-ին  Գորիսում կայացավ «Միասին՝ Սյունիքի համար-գյուղատնտեսություն» աշխատաժողովը, որին մասնակցեցին նաեւ Սյունիքի մարզում գործունեություն ծավալող  եւ գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնող 23 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։

Աշխատաժողովը  նպատակ ուներ բարձրացնելու տարածքային կառավարման մարմնի ու միջազգային դոնոր կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ մեկ հարթակում համատեղելով Սյունիքում գյուղատնտեսության ոլորտում ներդրում ունեցող, ծրագրեր իրականացնող ու աշխատանք տանող բոլոր կառույցներին։

Մինչ կքննարկեին առկա մարտահրավերներն ու  դրանց լուծման ճանապարհները՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պարզել էր, որ Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան կոորդինացման գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա  Ալանակյանի ծննդյան օրն է։

Բարեմաղթանքից բացի՝ Սյունիքի մարզպետը հոբելյարին հենց Գորիսում աճեցրած վարդեր նվիրեց, օրվա խորհրդին համահունչ։

«Երեւի ամենահետաքրքիր, ամենալավ ծննդյան օրերից մեկն է, որ ես այստեղ եմ ու երեւի ավելի լավ մարդկանցով չէի կարող նշել»,-ասաց տիկին  Ալանակյանը։

Աշխատաժողովի մասին ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930