Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազատ ոճայինները ԵԱ-ում զբաղեցրել են թիմային 5-րդ տեղը

Ապրիլ 22,2023 12:22

Զագրեբում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որտեղ մենք երկու չեմպիոն ունեցանք, Հայաստանի հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկում 76 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Մեր ընտրանու վեց ըմբիշ վարկանիշային միավոր է վաստակել: Իսկ վարկանիշային միավոր տալիս են ըստ քաշային կարգերի 1-ից 12-րդ տեղերը. 1-ին տեղը՝ 25 միավոր, 2-րդը՝ 20, 3-րդը՝ 15 եւ այդպես շարունակ:

Արսեն Հարությունյան

61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, նվաճելով չեմպիոնական ոսկե մեդալները, իրենց եւ հավաքականի հաշվարկին բերել են 25-ական միավոր, 5-րդ տեղ զբաղեցրած Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ)՝ 10-ական միավոր, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը 9-րդ տեղով գրանցել է 4, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 10-րդ տեղով՝ 2 վարկանիշային միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930