Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սարգիս Կարապետյանը 

Մայիս 03,2023 17:37

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել միության փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։ 

Նշենք, որ նա տեխնոլոգիական ձեռներեց է, սերտորեն կապված է ոլորտի հետ, ներգրավված է մի շարք տեխնոլոգիական և հասարակական նախաձեռնություններում։ Հիմնադրել և կառավարել է 2 տեխնոլոգիական ընկերություն, այդ թվում՝ Embry Tech-ը, որն իր գործունեության ընթացքում ներգրավել է 11 մլն դոլարի ներդրում վենչուրային ֆոնդերից, միջազգային և տեղական կազմակերպություններից։

Հիշեցնենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։  

ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման վրա՝ առաջատար ծրագրերի, ինչպիսիք են Արմաթ ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, Իրական դպրոցը, ԻննոԻջևան նորարարական կենտրոնը։

ԱՏՁՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031