Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում պրենատալ սքրինինգի և պտղի բժշկության արդիականացման ու նոր մոտեցումների ներդրման նպատակ կա

Մայիս 20,2023 23:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի ավելի քան 200 բժիշկ մասնակցել է պտղի ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից մոտեցումների վերաբերյալ գիտագործնական դասընթացի տեսական մասին։

Երկօրյա դասընթացն անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Հունաստանի արտաքին գործերի նախարարության և պտղի բժշկության հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։
Ելույթով է հանդես Պտղի բժշկության հիմնադրամի հիմնադիր պրոֆեսոր Կիպրոս Նիկոլաիդիսը։

Նույն դասընթացի շրջանակներում հանրապետության բոլոր մարզերի և Երևանի պրենատալ սքրինինգ իրականացնող մի խումբ բժիշկներ կմասնակցեն դասընթացի գործնական մասին։

Նպատակն է Հայաստանում պրենատալ սքրինինգի և պտղի բժշկության արդիականացումն ու նոր մոտեցումների ներդնումը։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: