Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կարատեի միության հավաքականը մեդալներով է վերադարձել Եվրոպայի առաջնությունից

Մայիս 22,2023 13:43

Մայիսի 18-21-ը Ռումինիայի Օրադեա քաղաքում տեղի ունեցավ Օլիմպիական կարատեի շիտորյու մարզաձևի Եվրոպայի առաջնությունը, որին այս տարի  մասնակցում էր 30 երկիր։ Առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին  Հայաստանի կարատեի միության մարզիկներ Դավիթ Թարոյանը, Ալբերտ Շիրինյանը և սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։

Մարզիկ Ալբերտ Շիրինյանը ցավոք դուրս մնաց պայքարից, իսկ Դավիթ Թարոնը՝ եզրափակիչ փուլում, զիջելով իտալացի մարզիկին, դարձավ Արծաթե մեդալակիր։

Իսկ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը, տարբեր մարտերում հաղթանակներ գրանցեց Սլովակիայի, Ռումինիայի  Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլանդիայի մարզիկների նկատմամբ։ Ամենաթեժ մարտն ընթացավ կիսաեզրափակչում, որտեղ Կամո Ունանյանը վերջին 5 վայրկյանում ուժեղ հարվածով տապալեց հոլանդացի մրցակցին՝ նրան նոկաուտի ենթարկելով։

Թեժ ընթացած պայքարի արդյունքում Կամո Ունանյանը հերթական անգամ ապացուցեց, որ նա լավագույնն է  և պաշտպանելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, 7-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ տարբեր վարկածներում։

Հայաստանի կարատեի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031