Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում Արցախի մեր գործընկերներին համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել Բաքվի հետ երկխոսելու օրակարգին»․ Փաշինյան

Մայիս 24,2023 20:03

Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի խորհրդարանի հայտարարությանը։

«Ես կարծում եմ, որ ճիշտ բանաձեւ է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցությունները, երկխոսությունը միջազգային մեխանիզմի ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման վերաբերյալ։ Դա ճիշտ ուղղություն է, եւ կոչ եմ անում Արցախի մեր գործընկերներին այնուամենայնիվ համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել այս օրակարգին։ Մյուս կողմից էլ նաեւ Բաքվից պետք է այդ պատրաստակամությունը լինի, գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը եւ գուցե դա է նման վերաբերմունքի եւ ռեակցիայի պատճառը։ Ես նկատի ունեմ՝ եկեք շատ արագ հետեւություններ չանենք»,- ասաց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031