Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Խաչատրյանը՝ Արտակ Պողոսյանի եւ բյուջե վերադարձվելիք 34 միլիոն դրամի մասին

Հունիս 02,2023 20:25

«Ես չեմ որոշում՝ ո՞ւմ եւ ի՞նչ պաշտոնի նշանակել : Արտակ Պողոսյանը մասնակցել է մրցույթի եւ հաղթել» ,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Լրագրողը հիշեցրել էր, որ տարիներ առաջ, Արտակ Պողոսյանը ոստիկանությունում բռնություն էր գործադրել ֆոտոլրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ:

«Պողոսյան Արտակը անցել է նաեւ բարեվարքության ստուգում եւ նրա վերաբերյալ բացասական եզրակացություն չի տրվել: Դուք նման դատավճիռ ունե՞ք: Այ, երբ բերեք դատավճիռ, որ Արտակ Պողոսյանը մարդ է ծեծել, ես ձեզնից ներողություն կխնդրեմ եւ ինքս կմիջնորդեմ, որ Արտակ Պողոսյանը ազատվի»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ պետությանը պատճառված վնասի վերականգնման դեպքերով՝ նկատելով, որ ոչ միշտ է, որ հաղորդագրություններ են տարածվում եւ տեղեկություն տրամադրվում հանրությանը:

Սասուն Խաչատրյանը վստահեցրեց՝ գումարները վերադարձվում են, բայց երբեմն հաղորդագրություններ չեն լինում՝ ելնելով գործի շահերից, երբեմն էլ՝ իրենք կարեւորություն չեն տալիս տվյալ գործին, ուստի հաղորդագրություն չի տարածվում:

Նա նշեց, որ այս պահին կա մեկ վարույթ, որով վերականգնվել է 250 միլիոն դրամ, մեկ այլ գործոց եւս 250 միլիոն դրամ հիմնավորվել է, նույնպես կվերականգնվի: Մեկ այլ գործով 34 միլիարդ դրամ է հաստատվել, որի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. այդ գումարի չափով գույքի վրա կալանք է դրված:

Ու՞մ մասին է խոսքը, Սասուն Խաչատրյանը անուն չասաց, միայն ասաց, որ ոչ նախկին պաշտոնյա է, ոչ ներկա, ոչ էլ բիզնեսմեն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930