Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն. «Հրապարակ»

Հունիս 06,2023 10:28

Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ չի բացառվում՝ առաջիկա օրերին հայտնի քրեական գործի շրջանակներում ձերբակալեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին իրավապահների գործադրած տիտանական ջանքերն ապարդյուն անցան, գործին առնչվող տասնյակ մարդկանց ձերբակալեցին, որպեսզի Աշոտյանի դեմ ցուցմունք կորզեն` ապարդյուն։ Այժմ գործընթացն ակտիվացել է, բերման են ենթարկվում ԵՊԲՀ-ի հետ նախկինում երբեւէ գործարք ունեցած մարդիկ, փորձում են կապ գտնել նրանց եւ Աշոտյանի միջեւ։ Խոսքը 2015 թ. Բժշկական համալսարանից խոշոր չափերի հափշտակության առիթով հարուցված քրեական գործի մասին է, որի շրջանակներում անցած տարեվերջին կալանավորեցին, ապա ազատ արձակեցին բուհի նախկին ռեկտոր, 70-ն անց Միքայել Նարիմանյանին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930