Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, Հենրիխ Մխիթարյանը հայաստանցի առաջին ֆուտբոլիստը դարձավ, որը մասնակցեց ՉԼ եզրափակիչ խաղին

Հունիս 11,2023 10:10

Ստամբուլի «Օլիմպիական» ստադիոնում կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը։ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային գավաթի համար  պայքարեցին Անգլիայի «Մանչեսթեր Սիթին» եւ Իտալիայի «Ինտերը»։

Հանդիպումն ավարտվեց Պեպ Գվարդիոլայի թիմի նվազագույն առավելությամբ։ Միակ գոլը 68-րդ րոպեին խփեց «Սիթիի» ֆուտբոլիստ Ռոդդին։ «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Ինտերի» մեկնարկային կազմում բացակայում էր հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը, որը թեեւ հասցրել էր ապաքինվել վնասվածքից, սակայն դեռ պատրաստ չէր մասնակցել ամբողջ  խաղին։

Այնուամենայնիվ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագին Սիմեոնե Ինձագին խաղադաշտ մտցրեց 84-րդ րոպեին, երբ թիմն արդեն պարտվում էր։ Չնայած ստացած կարճ ժամանակին, Հենոն նկատելի աշխուժություն հաղորդեց «Ինտերի» գործողություններին, սակայն թիմին պարտությունից խուսափել չհաջողվեց։

Հենրիխ Մխիթարյանը դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը հանդես եկավ չեմպիոնների լիգայի եզրափակչում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Հենոն աշխարհում այն քիչ ֆուտբոլիստներից է, ով խաղացել է եվրոպական երեք գավաթների եզրափակիչներում և երկու գավաթ էլ հաղթել է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930