Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկացել եմ՝ չպետք է օգտագործեմ այդ խմիչքը, դրանից դրդված շպրտել եմ ձեռքիցս. Փարաքարի համայնքապետը՝ գիշերային ակումբում կատարվածի մասին

Հունիս 22,2023 17:29

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը վստահեցնում է՝ անցած ամիս Թաիրովի գիշերային ակումբներից մեկում իր անվանն առնչվող միջադեպի ժամանակ ինքը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:

«Ես վեճի մեջ չեմ եղել, ընդհանրապես գինովցած չեմ եղել այդ օրը։ Ուղղակի դա արարք էր, որը անկախ ամեն ինչից՝ ստացվեց: Երեւույթը սիրուն չէր, ես վիրահատված եմ եղել, այդ ընթացքում հասկացել եմ, որ չպետք է խմեմ, օգտագործեմ այդ խմիչքը, դրանից դրդված շպրտել եմ ձեռքիցս։ Դա է եղել, ուրիշ ոչ մի բան չկա»,-Aravot.am-ին պատմեց Դավիթ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերային ակումբում համայնքապետը ձեռքի բաժակն է նետել պատին:

Մեր հարցին՝ իսկ ձեզ ստիպո՞ւմ էին խմել, համայնքապետը պատասխանեց՝ ոչ, ինձ ոչ ոք չի կարող ստիպել: Համայնքապետն ասաց, որ գիշերային այդ ակումբում իր մասնակցությամբ ոչ մի վեճ, հայհոյանք չի եղել. «Դա սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Ես չեմ էլ փորձել, որ խմեմ»:

Անդրադառնալով դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին՝ Դավիթ Մինասյանն ասաց, որ առայժմ այդ վարույթով ունի խուլիգանության մասնակցի կարգավիճակ, բայց. «Ընթացքում, հարցաքննության արդյունքում համապատասխան մարմինը որոշում կկայացանի ու կհրապարակի, այսքանով սահմանափակենք այս խոսակցությունը»:

Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ Փարաքարի գործով՝ երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է։ Կոմիտեից հաստատեցին, որ մեղադրյալներից մեկը համայնքապետ Դավիթ Մինասյանն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930